«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Սերժի Սահմանադրությունը, վիժվածքի ձեռքերով, կործանում է Հայաստանը

Սերժի Սահմանադրությունը, վիժվածքի ձեռքերով, կործանում է Հայաստանը
29.03.2023 | 09:57

1994-ին ԼՏՊ-ն հայտարարեց՝ «նարինջ ուտող սփյուռքը անելիք չունի Հայաստանում ու հայ հասարակության հետ»։

ՈՒ սկսվեցին հասարակության ժեխացման պրոցեսները։
Նախ կրթական համակարգի կործանումն ու ավերումը, հետո խայտառակ սեփականաշնորհումը։
Դրանից հետո սկսեցին դատական համակարգը ճզմել իրենց տակ։
2015-ին Սերժը ավելի հեռուն գնաց, նոր Սահմանադրությամբ նա Հայաստանը տարավ անխուսափելի ու վերջնական կործանման։ Նա ամբողջությամբ իր տակ փորձեց մտցնել ողջ իրավապահ համակարգը, առանց բացառության ամբողջը՝ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, դատական համակարգը, դարձնելով իշխող կուսակցության ձեռքի գործիքը։
Հիմա մենք քաղում ենք Սերժի Սահմանադրության դառն ու կործանարար պտուղները։
Իսրայելում արդեն երկար ժամանակ հուզումներ են։ Հուզումների պատճառը կարծես ոչ մի անհատի առանձին վերցված, չի վնասում։
Այն է՝
1. Կառավարությունն ուզում է իր ձեռքը վերցնել Գերագույ դատարանի դատավորների նշանակման հարցը։
2. Կառավարոթյունը դրույթ է ուզում մտցնել, որ Գերագույն դատարանը չի կարող չեղարկել կառավարության որոշումները:
Այս «բարեփոխումները» փողոց են հանել Իսրայելի ժողովրդին։ Որովհետև նրանք հասկանում են դատական համակարգի անկախության արժեքը։ Որովհետև հրեաների սփյուռը նարինջ ուտողներ չի համարվել ու շատ գործուն մասնակցություն է ունեցել և ունի, Իսրայել պետության կայացման գործում։
Իսկ մեր երկրում հողատու, թուրքի դրածո վիժվածքը, մեր երկու հայրենիքներն է վաճառում, հասարակությունը լուռ հանդուրժում է։
Ըստ Սերժի Սահմանադրության, Հայաստանում չկա գեթ մեկ իրավապահ մարմին, անգամ դատախազությունը, որ կարողանա այս պրոցեսը կանխել։
Ցանկացած պահի իշխող ուժը ԱԺ նիստ կհրավիրի ու անվստահություն կհայտնի ցանկացած պաշտոնյայի։
Այս իրավիճակը ԼՏՊ-ի «նարինջ ուտողներին» թույլ չտալու և Սերժի Սահմանադրության իսկական պտուղն է։
Սերժի Սահմանադրությունը, վիժվածքի ձեռքերով, կործանում է Հայաստանը։

Հայրապետ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 5074

Մեկնաբանություններ